ԼԻՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Խաչատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլորազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում։ Դժվար թե գտնվի մեկը, որ չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա
սովորել է 19 տարեկանում։ Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան)։ Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալու Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում։ Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա։
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համամարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում։ Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործություններ։ Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում։ Նա գտնում էր,
որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը։ Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը։
Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։

Հայերենի երկհնչյուններն են. 

այ – ձայն, վայր, մայր, հայր

յա– եղյամ, մանյակ, կյանք, մատյան

էյ/եյ/ – թեյ, Զեյթուն, Անդրեյ, Սերգեյ

յէ/յե/ – երամ, երգ, հայելի, հայերեն

յի– գայիսոն, գնայինք, ջղային, հարկային

ույ – բույս, գույն, լույս, համբույր

յու– աղբյուր, ալյուր, անկյուն, հնչյուն

ոյ – գոյ, խոյ, Նոյ, հոբոյ

յո– արդյոք, յոդ, յոթ, արքայորդի

Բառ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

  1. Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:
    Քամի, վազք, վայրի, փոթորիկ, գոհ, կապույտ, տղա, մով, բախտ,
    համազգեստ, կատար, հանդերձ, աշխույժ, ծաղիկ, ժիր, ծարավ,
    պարկ, սոխակ, անուրախ, պապակ:

    Քամի-փոթորիկ, կապույտ-մով,պապակ-ծարավ, համազգեստ-հանդերձ,աշխույժ-ժիր։
  2. ­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
    ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
    (մազ),

    բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),

    գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք,
    սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):
  3. Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
    ա) հուր, բոց, հրդեհ-կրակ ,
    բ) երեկո, արևամուտ, մթնշաղ-իրիկուն ,
    գ) մտորել, խորհել, կշռադատել-

Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

  1. Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:
    Բամբակյա, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, այդքան,
    քնքշաբույր:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:
  3. Պարղ-անակ, վայր-ջք, չ-մ ուզում, որև-, չ-ի գտել, անմիջապ-ս վազեց, երբևից-, հն-աբան, —լեկտրակայան, տեսա-կրան, իսկույնև-թ, ծով-զր, ամենա_ժան:
  4. Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
    մայրցամաքների, քաղաքների, գետերի, ծովերի, լճերի անուններ
    և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
  5. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
    Աղոթատուն, անուրջ, գույն, վախ, բախտավոր, յասաման, ուժ, ապերախտ, դրախտ, օտարական:
  6. Լրացրո՛ւ բաց թողնված տառը: Թր-վել, խ-ճալի, որև-, բար-իկ, խեղ_վել
  7. Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: Մեղրի պես….., պողպատի պես…., աղավնու պես…., ջրի պես …., եղնիկի պես…., մոր նման…., հայրենիքի նման …., ամառվա մրգերի նման….:
  8. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: Ականջ-ղ, աման-րյա, օր-րոց, երկար-րյա, արևազ-ծ, բն-րրան, արջա-րս, կիրակն-րյա, —վքեր, հատրյակ, չգնել, միջրե, չգևորել, դանավ, ան_թևան:
  9. ­Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
    նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
    օր, օղակ, օձ:
    Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:
  10. ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
    Քնքշ-րեն, սև-րակ, մի-րինակ, մեղմ-րեն, ընդ-րինակելով, ոսկեզ-ծեց, նրբ-րեն, տրտ-մրոր

Ինչ է ուսումնասիրում Բնագիտությունը։

Բնագիտությունը բնությունը և բնության մեջ տեղի ունեցող երևույթները ուսումնասիրող գիտություն է։

Ինչ հատկություններով են օշտված պինդ մարմինները։

Դրանք ունեն պինդ կառուցվածք և դժվար են ենթարկվում փոփոխությունների։

Ինչ է հատակագիծը։

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է ։

Ինչ է համաշխարհային օվկիանոսը։

Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի ջրային պաշարների՝ ջրոլորտի հիմնական մասն է, որը կազմում է ջրոլորտի 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։

Որոնք են կենդանի օրգանիզմի բնորոշ հատկանիշները։

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:

Ինչու սպիտակ արջերը և պինգվիները իրար չեն հանդիպում։

Նրանք չեն կարող իրար չհանդիպել, որովհետև երկուսն էլ ապրում են Անտարկտիդայում։

Ինչու են կատուները մլավում։

Դա նրանց շփման ձևն է։

Հայաստանում ապրող ագռավը արդյոք կհասկանա ռուսաստանում ապրող ագռավին

Այո , նրանք նույն լեզվով են հաղորդակցվում։

Երկրագունդը ըստ ներքին կառուցվածքի քանի մասի է բաժանվում

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:

Ինչից է կազմված երկրակեղևը

Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

Միջուկից մինչև երկրակեղև  ջերմաստիճանը նվազում  է թե ավելանում։

նվազում․

 Խաղաղ օվկիանոսում կապույտ կետեր և ութոտնուկներ կան՞

այո․

Ինչքան ժամանակում է երկիր մոլորակը արևից արձակում լույսը։

լույսը Արեգակի հորիզոնից Երկրի հորիզոն է հասնում 8 րոպե 19 վայրկյանում, բայց Երկրի և Արեգակի ամենամոտ կետում լույսը երկու վայրկյան ավելի շուտ է հասնում։

Որ մայրցամաքում է գտնվում ամենախորը լիճը

Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ: Այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը:

Նշեք մի շարք առարկաներ որոնք չեն ձգվում մագնիսի կողմից։

փայտ, թուղթ,կաշի,պլասմաս։

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։ – Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:

Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:

Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը․

Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Մայրամուտի արեգակը պալետները կարմիր ներկեց․

Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա․

Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին․

293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են ստեղծվել։

«Բիբլիա» հայերեն «գիրք» է նշանակում։

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար դեմ էին դուրս եկեյ։

Եգիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները , տիրում էին ողջ աշխարհի ծովային և ցամաքային առևտրին։

Կարթագենը՝ Հռոմի գլխավոր ախոյանը , զորքով գերազանցում էր Հռոմին։

Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան բացահայտեցին։

294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի շարք է

որը իմաստ է արտահայտում։

295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում․ <<Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը>>: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են, նրանք շատ քիչ են պատահում ,հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ ։Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները ։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:

Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

ա-ի դեպքում ձին էր իշխանինը, իսկ բ-ի դեպքում դուռն էր իշխանինը։

Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։

ա-ի դեպքում շինությունն էր հզոր, բ-ի դեպքում ժամանակը։

Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:

Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:

ա-ի դեպքում երգչուհին էր հոգնած , իսկ բ-ի դեպքում աղջիկը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:

Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:

Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած իրերը ։

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրեննը ուզում էր դուռը փակել։

Տերևը բնության ամենագեղեցիկ հրաշքներից է:

Մեր բակը թաղամասի ամենաբարեկարգ բակերից է:

Ջրի թագավորությունը ջրային կենդանիների միակ կենսավայրն է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ`

Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար-նկարը գունավոր է։ գունավոր նկար

, թիթեռ- թիթեռմիկը գեղեցիկ է։ Գեղեցիկ թիթեռնիկ․

անտառ-անտառը կանաչ է։ Կանչ անտառ։

307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել – հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:

Նրա ծիծաղն անգամ սիրելի է:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչուն է։

Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։

21.04.2024

1. I will play chess tomorrow.

2. I will not play chess tomorrow.

4. He piays chess every day.

3. will you play chess tomorrow?

5. He does not play chess every day.

6. Does he play chess every day?

7. They are playing chess now.

8. They are not playing chess now.

9. They are playing chess now?

10. Nick is walking in the park now.

11. Nick goes to school every day.

12. Nick will go to school tomorrow. 

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

…1881 թվականն էր։ Էջմիածնի Մայր տաճարի վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա։ Ասում են, որ նա որբ է,
նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունելու հույսով։ Բայց… բոլոր հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Կաթողիկոսը չգիտե ինչ անել։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել։ Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել։ Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում։ Եվ տղան
Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։ Դառնալով հոգևորական Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Իսկ 1895թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով
աչքի էր ընկնում նաև մայրը:
Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր….
Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է։ Դա կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը։ Լինելով հանճարեղ արվեստագետ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները։

Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագրեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ երգերի կոմիտասյան մշակումները մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դրանք կատարել Կոմիտասը։
Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում։
Կոմիտասի անունն են կրում նաև Երևանի պետական կոնսերվատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Երկու այծ․ վերլուծություն


Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:

-Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը:

-Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:

-Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

-Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Վերլուծություն

Երկու կամակուր այծ դեմ առ դեմ են կանգնում մի նեղ կամուրջի վրա։ Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով ։նրանցից մեկը պետքեր ետ կանգնել և մյուսին ճանապարհ տար:Նրանք կռվեցին ետ անցիր ես եմ անցնելու ։Ինչու դու ետ չէս գնում այլ ինձ ես ասում։ և նրանք վիճեցին և նրանք միյասին սայթակեցին գետակի մեջ․

Այս պատմվացքը սովորացնում է որ չի կարելի վիճել այլ պետք է զիճել։

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին։

Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:

Նա-Տիգրանը

Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։

Նա-նվարդը

Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:

նա-մայրը

ում-տղային

Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։

ով-տղան

ում-ռուբենին

Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։

ով-վարորդը

ում-մեզ

Նա թվաբանությունից ամենաուժեղն է ;-ընկերուհուն գովում էր Նվարդը։

նա-նվարդը

ում-ընկերուհուն

236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:

ես-ով

նա-ով

դու-ով

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ`

-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես – Նա, ով խոսում է Տիգրանի հետ։

Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ,

նա -ով խոսում է Լևոնի հետ․

Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:

Նա-Լևոնը․

Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

նա-Տիգրանը․

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը

գտնենք,- շշնջացի ես:

ես-իմ

Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ

Հայկը:

մենք-մեր

Հայկ-նրա

Դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:

Դուք-նրանց

Նվարդն-նա

Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։

Դուք-նրանք

աղջիկը-նա

239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Ես, դու, նա,-եզակի․ մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Ես, դու, նա,-եզակի․

մենք, դուք, նրանք-հոգնակի․

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.-առաջին դեմք

Բ. դու, դուք.-երկրորդ դեմք

Գ. նա, նրանք:երրորդ դեմք

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կրարձրանա:

Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այնտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: այդպես սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:

Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Հարավային դպրոց 5.3 դասարան

Skip to toolbar