Թումանյանակն խառնաշփոթ

Լինում է չի լինում, մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցածչունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։

-Ուր ես գնում, -հարցնում է հրեշը։

«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։— Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց հրեշը,— ասա մի սոված հրեշ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։«Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։— Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։«Գնում եմ աստծու մոտ»։— Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

-Դե ես էլ քեզ էի փնտրում,-ասում է Փանոսը,- ես էլ քո բախտն եմ ;

էսպես Փանոսն ու աղջիկը ամուսնանում են, յոթ օր ու գիշեր հարսանիք անում, ապրում ուրախ ու երջանիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *