Ծիտն ու Արծիվ

Մի անգամ օդում ճախելիս ծիտը տեսավ իրենից շատ բարձր ճախրող արծվին։ Ինչքան ուժ ուներ հավաքեց ու մի կերպ, շնչակտուր հասավ արծվին ու ասաց․

-Ինչ լավ է, չէ ուժեղ լինելը ու այսքան բարձր ճախրելը։

Արծիվը նայեց աննշան թվացող ծտին, երկու թևերը այնպես թափահարեց, որ առաջացած քամուց ծիտը գլորվեց ու ընկավ ներքև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *