Քննական թեստի օրինակ:

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեքմետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալիորսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանկ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսնուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ 1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
• լեռներում,• անտառներում, • անապատներում,• լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
• 500 կգ,• 1 տոննա,• 250 կգ,• 300 կգ:

    3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որսանելիս.
• թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,• չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
• Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

• Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

• Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

• Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։ 

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

      7․ Գրի´ր հետևյալ բառերի հականիշները. 

Արագ-դանդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

       8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 

երեք , չորս
                 
         

        9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր հատկանիշ ցույց տվող երկու բառ։

ուժեղ, խորամանկ
                
          

       10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս. 
1. թիվ,2. առարկա,3. գործողություն,4. հատկանիշ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *