դասարանական աշխատանք

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-Սիրալի,թիթիզիկ, օգնող, եղբայր-խելացի,բարի,անխելք,, մայր-լավ, հոգատար, հայր-աշխատասեր,սիրելի , տատիկ-ծեր, հիվանդ, պապիկ-մեծ,ջահել:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ

դառնան:

Սիրտ-սրտանց, վախ-վախկոտ, քար-քարքարոտ, մայր-մայրական, երկինքերինաեին,արև-արևոտ, արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցյին, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկավոր, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկե, արծաթ-արծաթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկյան։

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՜ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:

Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք

արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճում է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են զրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուր, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»։

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի

լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու,

անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների

քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի

է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,

փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում՝ ի՞նչ դեր

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ։

Երբ վայրիտափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի., հավերժական ձյան սահմանը, կենդանակա աշխարհն աղքատանում է։ Բարձր լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմաչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու Խոտավետ սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքսրերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով Լայնահուն ուհորդահոս գետեր, կարկաչուն,ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ, աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՛ն … լճեր կան: Երկրագնդի … լճի` Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես… մշուշի վրա են կախված։ Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի։ … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում 1:

Մեր հանրապետությունը … … լճերով… է։ Դրանցից…-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ` մեկից երկու

ովային կրիաներն ավելի երկար են դիմանում` երեք ժամ և ավելի:

Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում, նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:

Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է: Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են։ Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225.Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ`

ամենալավ, լավագույն

ամենից լավ –

ամենամեծ –

ամենից մեծ, մեծագույն

փոքրագույն-

ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ`

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ – Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

(Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել: )

Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՜ր, որ միտքը չփոխվի:

Ophtal

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները։ – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները։ Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը։ Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը։

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն)։ Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս նուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՜ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որոնք կից (միասին) գրություն ունեն, և որոնք`հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով։ 65, 48, 107, 93, 6087, 4321, 786:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *