Category Archives: Մայրենի

ԼԻՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։ – Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:

Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:

Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը․

Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Մայրամուտի արեգակը պալետները կարմիր ներկեց․

Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա․

Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին․

293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են ստեղծվել։

«Բիբլիա» հայերեն «գիրք» է նշանակում։

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար դեմ էին դուրս եկեյ։

Եգիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները , տիրում էին ողջ աշխարհի ծովային և ցամաքային առևտրին։

Կարթագենը՝ Հռոմի գլխավոր ախոյանը , զորքով գերազանցում էր Հռոմին։

Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան բացահայտեցին։

294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի շարք է

որը իմաստ է արտահայտում։

295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում․ <<Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը>>: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են, նրանք շատ քիչ են պատահում ,հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ ։Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները ։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:

Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

ա-ի դեպքում ձին էր իշխանինը, իսկ բ-ի դեպքում դուռն էր իշխանինը։

Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։

ա-ի դեպքում շինությունն էր հզոր, բ-ի դեպքում ժամանակը։

Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:

Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:

ա-ի դեպքում երգչուհին էր հոգնած , իսկ բ-ի դեպքում աղջիկը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:

Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:

Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած իրերը ։

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրեննը ուզում էր դուռը փակել։

Տերևը բնության ամենագեղեցիկ հրաշքներից է:

Մեր բակը թաղամասի ամենաբարեկարգ բակերից է:

Ջրի թագավորությունը ջրային կենդանիների միակ կենսավայրն է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ`

Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար-նկարը գունավոր է։ գունավոր նկար

, թիթեռ- թիթեռմիկը գեղեցիկ է։ Գեղեցիկ թիթեռնիկ․

անտառ-անտառը կանաչ է։ Կանչ անտառ։

307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել – հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:

Նրա ծիծաղն անգամ սիրելի է:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչուն է։

Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-Սիրալի,թիթիզիկ, օգնող, եղբայր-խելացի,բարի,անխելք,, մայր-լավ, հոգատար, հայր-աշխատասեր,սիրելի , տատիկ-ծեր, հիվանդ, պապիկ-մեծ,ջահել:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ

դառնան:

Սիրտ-սրտանց, վախ-վախկոտ, քար-քարքարոտ, մայր-մայրական, երկինքերինաեին,արև-արևոտ, արևային, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցյին, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկավոր, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկե, արծաթ-արծաթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկյան։

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՜ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:

Համեմատի՛ր, տրված, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք

արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճում է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են զրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուր, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»։

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի

լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու,

անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների

քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի

է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,

փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով։ Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում՝ ի՞նչ դեր

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ։

Երբ վայրիտափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի., հավերժական ձյան սահմանը, կենդանակա աշխարհն աղքատանում է։ Բարձր լեռնագագաթներին ամենից շատ ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմաչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու Խոտավետ սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքսրերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով Լայնահուն ուհորդահոս գետեր, կարկաչուն,ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ, աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՛ն … լճեր կան: Երկրագնդի … լճի` Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես… մշուշի վրա են կախված։ Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի։ … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում 1:

Մեր հանրապետությունը … … լճերով… է։ Դրանցից…-ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ` մեկից երկու

ովային կրիաներն ավելի երկար են դիմանում` երեք ժամ և ավելի:

Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում, նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:

Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները։ Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է: Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են։ Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ` Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225.Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ`

ամենալավ, լավագույն

ամենից լավ –

ամենամեծ –

ամենից մեծ, մեծագույն

փոքրագույն-

ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ`

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է։ – Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:

(Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել: )

Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՜ր, որ միտքը չփոխվի:

Ophtal

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները։ – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները։ Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը։ Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը։

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն)։ Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս նուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՜ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որոնք կից (միասին) գրություն ունեն, և որոնք`հարադիր (առանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով։ 65, 48, 107, 93, 6087, 4321, 786:

Մայրենի

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛րՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակում, գրադարակում, հեռուստացույցին, պահարանում, սեղանին, ձեռքին, աթոռին, լճում:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրվածգոյականները գրելովՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևովգրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոցում լինել, տունը լինել, դասարանում լինել, բակում լինել, փողոցում լինել, մանկապարտեզում լինել:

Երեխան դպրոցում է, Երեխան տանն է, Երեխան դասարանում է, Երեխան բակում է,Երեխան փողոցում է, Երեխան մանկապարտեզում է։

212. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել -տխրությամբ անել, համոզմունքով գործել-կասկածելով գործել, ուրախությամբ դիմավորել- տխրությամբ  դիմավորել, հուզմունքով սպասել-անհույզ սպասել, եռանդով պաշտպանել-անեռանդ պաշպանել, անհանգստությամբ մտածել-հագիստ մտածել:

213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատնունեցողհականիշ բառերով փոխարինի՛րԳոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ – բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ-լոսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ ,, անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան, անդանակ մորթել-դանակով մորթել, անշնորհք նստել-շնհորքով նստել անկարգ գնալ-կարգով գնալ:

214. Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշբառակապակցություններով:

Օրինակ՝
օրենքով – ըստ օրենքի, օրենքի համաձայն կամ՝համաձայն օրենքի:

Կարգադրությամբ-ըստ կարգադրության,-կարգադրության համաձայն,  նախասիրություններով-ըստ նախասիրության,-նախասիրության համաձայն, , որոշմամբ,-ըստ որոշման,-համաձայն որոշման, պատասխաններով-ըստ պատասխանի,պատասխանի համաձայն, դիմումով-ըստ դիմումի,դիմումին համաձայն, պատմածով-ըստ պատմածի,պատմածին համաձայն, խնդրանքով-ըստ խնդրանքի, խնդրանքի համաձայն:

215. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր(արած): – Ներկը վրձինով պատին էր քսում ուհիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ննայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը  Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ ևթեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը(հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամհոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևինհամապատասխան վերջավորություն էավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառիհիմքն է:

Ես ինչպես ճանաչեցի Թումանյանին․

Չկա մի հայ մարդ, ով չի ճանաչում կամ չի կարդացել մեր հանճարեղ գրողին: Հովհաննես Թումանյանը եղել է իմ մանկության գրողը: Նա իրոք ինձ համար մեծ ու հանճարեղ գրող է ։ Թումանյանին ճանաչեցի շատ վաղ մանկությունից ,երբ մայրս ինձ կարդում էր նրա ստեղծագործությունները։ Փոքր հասակում ես շատ եմ սիրել նրա հեքիաթները և մինչև օրս էլ սիրում ու մեծ հաճույքով կարդում եմ նրա ստեղծագործությունները: Թումանյանի հեքիաթները կարդալիս՝ ասես մանկություն եմ վերադառնում: <<Շունն ու կատուն>> , <<Բարեկենդանն>> <<Մի կաթիլ մեղրը>> , <<Սուտասանը>> իմ ամենասիրած ստեղծագործություններն են:Եվ այս ամենը գրել է հենց ինքը՝ Ամենայն հայոց մեր բանաստեղծը: Հայտնի է , որ մեր մեծն բանաստեղծին՝ իր հյուրասիրության ու ընկերասիրության համար, կոչել են նաև Ամենայն Հայոց թամադա: Նա նաև տաղանդավոր թարգմանիչ է, ում շնորհիվ մենք ծանոթանում ենք օտարազգի գրողների ստեղծագործություններին։

Մայրենի

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներովԸնտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանիօգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր-ընդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես-գախնի:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ-ավարտվեց:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց-վայրէջք:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոքծիծատսմ-զվարճանալ:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում-երեխան:

146. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներովԸնտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանիօգնությամբ:

Հորեղբորս տղան մրջյուններով շատ էհետաքրքրվում-որդին:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և դրկից միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիսկանոնավոր շարքերով-հարևան: 
Մրջյուններն էլ թշնամիներ ունեն. դրանք խոշորճանճերն են-հակառակորդ:
Թափառաշրջիկ մրջյունները ճանապարհորդում ենմայրամուտին և գիշերը -ճամփորդել:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրիկաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծուաթյան թիթեռն իրենց վրա, կչկչալով իջան ցա.ծ: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները: 
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

148. Բացատրի՛ր «Ուղղագրություն» և«Ուղղախոսություն» անունները: 

Բառասկզբում լսվող է-ն է տառով է գրվում: Բացառություն են կազմում եմ, եսենքեք, ենբառերը: 
Բառասկզբում լսվող օ-ն օ տառով է գրվում: 
Բացառություն է կազմում ով (ովքեր) բառը: 
Բառամիջում է և օ հնչյունները է և օ տառերովեն գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնողարմատի սկզբնատառեր են: 
Բառամիջում ո և ե տառերը օ  և է ենկարդացվում, եթե դրանց նախորդում էբաղաձայն հնչյուն, վօ և յէ են կարդացվում, եթենախորդում է ձայնավոր հնչյուն: Բառամիջում բգդ, ձ, ջ տառերը համապատասխանաբարկարոդ են կարդացվել պ, կ, տ, ծ, Ճ կամ փ, ք, թ,ց,չ: 
Բառամիջում ղվ տառերըհամապատասխանաբար կարող ենկարդացվել խ, ֆ:

 Բազմիմաստ բառեր

    Բառն ունի իմաստ և ձև:

                                        Մեկից ավելի իմաստ ունեցողբառերը 
                                             կոչվում Են բազմիմաստբառեր:
Հոմանիշներ                 Իմաստով մոտ բառերը կոչվումեն հոմանիշներ:   Հականիշներ                Իմաստովհակառակ բառերը կոչվում են հականիշներ:

Համանուններ           Գրությամբ կամարտասանությամբ նույն կամ մոտ, բայց 
                                         իմաստով տարբեր բառերըկոչվում են համանուններ:

Բառի կազմությունը     Ըստ կազմության բառերըլինում են պարզ և բաղադրյալ:
                                              Միայն մեկ արմատիցկազմված բառերը կոչվում են պարզ:                            Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված
բառերը կոչվում են բաղադրյալ:

Միշտ չէ, որ բառերը գրվում են այնպես, ինչպեսհնչում են: Ուղղագրական և ուղղախոսականկանոնները բառը ճիշտ գրելու և արտասանելուհամար են:

05․02․24․

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։

Տասը չափի՛ր, մեկը կտրի՛ր։

Երկու ոտքը մեկ անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթը սարի, յոթը ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։

Մեկ ձեռքով երկուը ձմերուկ չես բռնի։

Հազար կա մեկ չարժե։

Երկու ոտքը մի մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17- տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-Յոթերորդ

Տասն-Տասներորդ

Քսան-Քսաներորդ

Հիսունվեց-Հիսունվեցերորդ

Տասնմեկ-Տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տաս

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (քանի)    ամիս և չորս(քանի) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերորդ)դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։ 

Յուրաքանչյուր տուփում կա տասական մատիտ:շ

Հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը: