Category Archives: Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Իմ սիրելի սեբաստացին 8.11.2022

Իմ սիրելի սեբաստացին իմ ավագ ընկերն է։ Ես նրան անչափ շատ եմ սիրում, կարծում եմ նա ինձ նույնպես։ Նա ինձ շատ բան է սովորեցրել։ Նա ունի երկար մազեր , շագանակագույն ու գեղեցիկ աչքեր, բարի սիրտ և շատգեղեցիկ ժպիտ։ Ես նրան շատ եմ սիրում,դե ինչ գուշակեցիք թե ով է նա։

ՈՒ՞ր գնացին ծաղիկները

Ձմռանը ծաղիկներ քնեցին։  Փոքրիկ նապաստակը փնտրեց, փնտրեց ու չգտավ ոչ մի ծաղիկ։ Նա շատ տխրեց։

-Ու՞ր գնացին ծաղիկները,- մտածեց նա։ Բայց շուտով գարուն եկավ ու դուրս եկավ առաջին ձնծաղիկը ։ Նապաստակը շատ ուրախացավ

Ճամփորդություն Մ․ Սարյանի տուն թանագարան

Ո՞ր փողոցի վրա է գտնվում թանգարանը։


Ո՞ր թվականին է կառուցվել։

20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։


Ու՞մ անունն է կրում։

Հայ նկարից Մարտիրոս Սայրանի անունը։
Որո՞նք են այդ փողոցի հարակից փողոցները։

Ամիրան, Արամի փողոցները

Քո բնակության վայրից որքա՞ն հեռավորության վրա է գտնվում թանգարանը։



Թանգարանում ի՞նչ խնդիր տեսար, որ կուզենայիր փոխել։

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:

Ի՞նչ ես անում, այ անգետ,

— Ագռավն ասաց վերևից:

— Խա՞ղ ես անում ծառի հետ, Կչորանա արևից:

Չորանում է` չորանա,

Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Այ ապերախտ կենդանի,

Ով քեզ նման վիզ ունի`

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,

— Ագռավն ասավ խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

___Չորանում է` չորանա,

Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:_

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:____որ,ով,օգուտ

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև կլոր է;

Ընկերս եկավ մեր տուն, որ խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև ձմեռ է:

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք, վերցնել երկնաքարերի սառույցի նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

Մայրենի

1․ Կազմի՛ր բառեր տրված հնչյուններից։

Տ ա կ ու –կատու             ա պ ր ի ն -պանիր     ս ու յ լ-լույս

Ա ր ի տ –տիար                 պ ու գ լ ա-գուլպա         կ օ ղ ա-օղակ

Ն ա գ զ-զանգ                    ն ու լ ի ս- լուսին       ր ու հ յ-հյուր

2․ Խմբավորիր ձայնավորով և բաղաձայնով սկսվող կենդանիների և թռչունների անունները։

ՁայնավորԲաղաձայն
սիրամարգ,Հովազ, թութակ,
Օձ կոկորդիլոս, վագր
առյուծ,նապաստակ, չղջիկ,
ընձուղտ,խխունջ, փիղ
ուղտ,ջայլամ, բու,
, էշ,գայլ, լուսան
 վ արազ
 ձի,
 մրջյուն,
 Ռնգեղջյուր
 շնագայլ,
 ճնճղուկ,
 տատրակ,
 ցուլ,