Category Archives: Ես և շրջակա աշխարհ

Գիշատիչ կենդանիներ 15. 01. 2022

Բորենիներ (լատ.՝ Hyaenidae), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ Ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմիանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։ Բորենիների տեսակները Բորենիների բաժանվում են 4 տեսակի բծավոր բորենի, գորշ բորենի, շերտավոր բոորենի, և հողագայլ։

Ճամփորդություն Մ․ Սարյանի տուն թանագարան

Ո՞ր փողոցի վրա է գտնվում թանգարանը։


Ո՞ր թվականին է կառուցվել։

20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։


Ու՞մ անունն է կրում։

Հայ նկարից Մարտիրոս Սայրանի անունը։
Որո՞նք են այդ փողոցի հարակից փողոցները։

Ամիրան, Արամի փողոցները

Քո բնակության վայրից որքա՞ն հեռավորության վրա է գտնվում թանգարանը։



Թանգարանում ի՞նչ խնդիր տեսար, որ կուզենայիր փոխել։

Բազուկի մասին

Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։

Տիեզերք/ Արև, Լուսին , մոլորակներ /

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից:Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:

Աստղեր

Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից:

Արեգակը մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային համակարգը Աստղերը կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:  Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում”Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ,քանի որ աստղերը գտնվում են մեզնից շատ հեռու  :Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:

Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ

1.Մերկուրի

Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական  Մերկուրիի աստծո, որը համարվում էր Առևտրի հովանավորը:
Մոլորակը անապատների արքայություն է , նրա մի հատվածը շիկացած անապատ է , իսկ մյուս մասը սառցե դաշտեր:

2.Վեներա

Վեներան Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական դիցարանի Վեներա աստվածուհու:

3.Երկիր

Երկիր մոլորակը արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, այն բացառիկ է իր մտնոլորտային  կառուցվածքով, կյանքի համար անհրաժեշտ պայմաններով

4.Մարս

Մարսը արեգակնային համակարգում չորրորդ մոլորակն է : Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր է եղել, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա  հայտնաբերվել են սառցե գոյացումներ:

5.Յուպիտեր

Յուպիտերը՝ արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ‘ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով:

  1. Սատուրն
    Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է:
  2. Ուրան

Սատուրնից հետո ըստ հաջորդականության  ՝ գտնվում է Ուրանը  , որը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը :Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

  1. Նեպտուն

Արեգկնային համակարգում Նեպտունը  նախավերջին մոորակն է, անվանակոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ուը հանդիսացել է ծովերի տիրակալը:
Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

9.Պլուտոն

Պլուտոնը համարվում է գաջաջ մոլորակ:  Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:

Աղբյուրը ՝ http://dasvariblog.wordpress.com/